Սկիզբը՝ այստեղ
Քրիստոս ամեն օր սովորեցնում է մեզ ասելով. «Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ.,13:3):
Մի կողմից մեր բոլոր տառապանքներն ու աղետները հետևանքներն են մեր մեղքերի: Օրինակներ ունենք Սուրբ Գրքից՝ ջրհեղեղը, եւ թե ինչպես կրակով ու ծծումբով կործանվեցին Սոդոմն ու Գոմորը և այլն: Իսկ թե ինչո՞ւ կործանվեցին՝ պատճառը մեղքն է, իսկ այդ անապաշխար մեղքերի իբրև հետևանք՝ Աստծո վերահաս պատիժը:
Իսկ Հոգու զղջման պրոցեսը միշտ ծածուկ՝ խորհրդական ընթացք ունի, ապաշխարության և զղջման մեջ են խտացված Աստծո բովանդակ պատվիրանները: Որքան խորն է մեղքի գիտակցությունը, նույնքան խորապես զղջման արցուներով մաքրվում է հոգին ու սիրտը:
Իսահակ Նինվեացին ապաշխարության մասին ասում է. «…Աստծուն մոտեցնող անձկալի աղաչանքն է՝ անցյալը թողնելու փշրվածությամբ առլեցուն աղոթքով և գալիքը պահելու աղերսանքով» և շարունակում է սովորցնելով. «Ապաշխարությունը հոգու նավակն է, որով նա աշխարհի մեղքի ծովի վրայով նավարկելով՝ փրկվում է»:
Ապաշխարությունը, զղջումը , արցունքները շնորհներ են, որ Աստված է տալիս և տալիս է նրանց ովքեր դրանք փնտրում, բախում և անդադար խնդրում են Նրանից:
Հայր Շնորհք ՊԱԼՈՅԱՆ